Հայաստանի ազգային հավաքականն այցելել է Տալլինի հայկական եկեղեցի
Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն այցելել են Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի հայկական եկեղեցի: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Այստեղ նրանց դիմավորել են Տալլինի հայկական համայնքի ներկայացուցիչները, ինչեպես նաև Տալլինի «Արարատ» հայկական ակումբի պատանի ֆուտբոլիստները: Եկեղեցում մոմ վառելուց հետո ազգային հավաքականի ֆուտբոլիստները լուսանկարվել են հայկական խաչքարի մոտ:
«Արարատ» ակումբի պատանի ֆուտբոլիստները ակումբային շարֆեր են նվիրել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան