ԱՄՆ-ն կոչ է անում կատարել հրադադարի մասով պայմանավորվածությունը
ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին իրականացնել հրադադարի մասին համաձայնագրերը, որոնք ձեռք են բերվել ավելի վաղ Մոսկվայում։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք երկու երկրներին կոչ ենք անում կատարել հրադադարի վերաբերյալ իրենց պայմանավորվածությունները և դադարեցնել քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը»,-ասել է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը:
Ռուսական կողմի նախաձեռնությամբ, Մոսկվայում անցկացված խորհրդակցությունների արդյունքում Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել էին հրադադարի մասին՝ հոկտեմբերի 10-ին` Մոսկվայի ժամանակով 11:00-ից, մարդասիրական նպատակներով` գերիների և մահացածների մարմինների փոխանակման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին