Արցախի նախագահի կոչը. Մենք ձեր ֆիզիկական մասնակցության կարիքը զգում ենք
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տեսաուղերձի միջոցով կոչով դիմում է Հայաստանում, Սփյուռքում, Արցախում ապրող հայերին։
«Թանկագի՛ն հայրենակիցներ, Մայր հայրենիքում ու Սփյուռքում ապրող քույրեր և եղբայրներ
Դիմում եմ ձեզ հատուկ տեսաուղերձով՝ ստեղծված իրավիճակի և մեր անելիքների վերաբերյալ։
Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ և օր օրի ճակատը տեղափոխել ավելի խոր տարածքներ։ Հասկանում ենք, որ հակառակորդին զինադադար ստիպելու համար ունենք ընդամենը մեկ ճանապարհ՝ պարտադրել զինադադար։ Մենք կողմ ենք առանց նախապայմանների սկսել հումանիտար առաքելության առումով ստանձնած մեր պարտավորությունը և հետագայում շարունակել բանակցությունները խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, չնայած արդեն իսկ անհնարաին է խաղաղ ճանապարհով։ Բայց ուշ չէ։
Չնայած նորից եմ նշում, հակառակորդն ընտրել է այլ ճանապարհ, ընտրել է ոչ թե ղարաբաղյան խնդրի լուծման ճանապարհը, այլ բնաջնջելու առաջին հերթին արցախահայությունը, հաջողության հասնելու դեպքում նաև Հայաստանը։ Այդ ձեռագիրը մենք տեսնում ենք, մանավանդ կողմերը, որոնք շահագրգռված են։
Մենք ավելի ծանր ժամանակներ էլ ենք ունեցել՝ 92-94 թվականներին, երբ մարտական գործողություններ էին ընթանում Գանձասարի, Ասկերանի, Մարտունու, Հադրութի ու այլ մատույցներում։ Մեզ հաջողվել է հաղթել, որովհետև հավատում էինք հաղթանակին։ Այսօր էլ հավատում ենք, որ հաղթելու ենք։ Մեզ պետք է համախմբվել, մեզ պետք է միավորվել և ամենակարևորը մասնակցել մարտական գործողություններին։
Ակնկալում եմ իմ եղբայրների ակտիվ մասնակցությունը՝ Սփյուռքում ապրող ղարաբաղցիների, Հայաստանում ապրող մեր եղբայրների։ Օրհասական պահն է այսօր, հայրենիքը պահելու և չպահելու, պատվով ապրելու և փոխարենն անպատիվ ապրելու իրավունքից հրաժարվելու։ Մենք պետք է պատվով շարունակենք ապրել։ Կոչ եմ անում ոչ միայն նյութական, ինչը շատ կարևոր է, շնորհակալություն բոլորիդ, այլև ֆիզիկական ձեր մասնակցությունը։ Մենք դրա կարիքը զգում ենք։
Շնորհակալություն։ Մենք հաղթելու ենք»,- ուղերձում մասնավորապես նշեց Արցախի նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան