Արծրուն Հովհաննիսյան. Հաղթելու վճռականությունը կարևոր է հատկապես դժվար պահերին
«Հաղթելու վճռականությունը կարևոր է հատկապես դժվար պահերին, նահանջի ու կորստի ժամանակ»,-գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, պաշտպանության բանակն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հակառակորդը, շարունակելով խախտել հումանիտար հրադադարը, այս անգամ թիրախավորել է հյուսիսային-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք:
«Վերոնշյալը միջազգային մարդասիրական իրավունքի և սովորութային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպտագույն խախտում է, որոնց համաձայն արգելվում է թիրախավորել հոսպիտալները և այն վայրերը, որտեղ պահվում են վիրավորները։ Սա արդեն բացահայտ ռազմական հանցագործություն է, որի հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,-նշել էր ՊԲ-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում