Էստոնիայում բնակվող հայ երկրպագուները չեն կարող մուտք գործել մարզադաշտ
ՈՒԵՖԱ-ի` COVID-19-ի համաճարակի Return to play protocol-ի համաձայն, չնայած ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի հանդիպումներին մինչև 30 տոկոս երկրպագուների՝ մարզադաշտ մուտք գործելու թույլտվությանը, արգելվում է հյուր թիմի երկրպագուների մուտքը մարզադաշտ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Էստոնիայում բնակվող հայ երկրպագուները չեն կարող մուտք գործել մարզադաշտ և տեղ զբաղեցնել հյուրերի համար նախատեսված սեկտորում: Արգելվում է նաև հյուր թիմի երկրի խորհրդանիշների օգտագործումը կամ ցանկացած տեսակի վանկարկումներ:
Հիշեցնենք, որ այսօր Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կկայանա ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի չորրոդ մրցափուլի Էստոնիա-Հայաստան հանդիպումը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Էստոնիայում
- Հաստատվել է Էստոնիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարների կազմը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում