«Դպրոցը չպետք է այսպիսի տեսք ունենա». ԿԽՄԿ-ն դատապարտում է Ադրբեջանի՝ խաղաղ բնակչությանը թիրախավորելը
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ընթացքում Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում դպրոցներին թիրախավորելու հանգամանքին։
«Դպրոցը չպետք է այսպիսի տեսք ունենա։ Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով ավիրվել են հարյուրավոր շենքեր ծանր հրետանային կրակից ու հրթիռներից։ Այս ամենի ազդեցությունը խաղաղ բնակչության վրա կործանարար է։ Մենք խստորեն դատապարտում ենք հաղորդված չտարբերակված հրետակոծությունները և պայթուցիկ զենքերի կիրառմամբ իրականացված այլ անօրինական հարձակումները բնակեցված տարածքներում»,- ասված է ԿԽՄԿ հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Շահումյանի, Մարտակերտի և Հադրութի շրջանների ուղղությամբ թշնամին թիրախավորվել է քաղաքացիական ենթակառուցվածքները
- Արցախում ադրբեջանական հարվածների հետևանքով զոհվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել 100-ից ավելի մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան