Ադրբեջանը թիրախավորել է ՀՀ տարածքում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։
Ավելորդ է նշել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այդ պնդումը չի կարող որևէ հիմնավորում ունենալ։ Փաստացի, այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրեն թույլ է տալիս թիրախավորել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և բնականոն մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա։
Վերահաստատելով, որ մինչև այս պահը Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ, արկ կամ գնդակ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ, միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ այսուհետ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում նույն տրամաբանությամբ թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ։
Մարտական գործողությունների գոտին և տրամաբանությունը փոխելու գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։
Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան»:
Հարակից հրապարակումներ`
- Գիշերն առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մենամարտերը. ՊԲ
- Դիվերսիոն ներթափանցումների դեմ մեր զինված ուժերը պայքարում են. ՊՆ ներկայացուցիչ
- Դրոշներով շենքերի վրա նկարվում են, որպեսզի հոգեբանական ազդեցություն թողնեն իրենց հասարակության վրա. Ա. Հովհաննիսյան
- Այսօր տեղի է ունեցել ամենաթեժ մարտերից մեկը ողջ պատերազմի ընթացքում. Արծրուն Հովհաննիսյան
- Արցախը վճռական է՝ պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը. ՊԲ
- Թշնամին հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիս-արևելյան հատվածում. ՊԲ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին