«Հրապարակ». Մենք դեռ շատ անելիքներ ունենք
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք դեռ կհասցնենք մեր հերոսներին փառաբանել, զոհերի մասին գրքեր ու հուշեր գրել, այս պատերազմի ամեն մի դրվագը հանձնել թղթին՝ որպես սերունդ կրթող պատմություն։ Մենք դեռ պետք է ամոքենք զոհվածների հարազատների անսահման վիշտն ու մխիթարենք սևազգեստ մայրերին։
Մենք դեռ պետք է բուժենք մեր ֆիզիկական ու հոգևոր վերքերը, որոնք ստացել ենք այս դաժան պատերազմի ընթացքում, և պետք է ուժ գտնենք մեր մեջ՝ ապրելու, կառուցելու, վերականգնելու հակառակորդի ավերածն ու հողին հավասարեցրածը։ Մենք դեռ շատ անելիքներ ունենք։
Բայց այսօր յուրաքանչյուր հայի սիրտն ուռչում է հպարտությունից՝ այս տղաների նկարներին նայելով։ Նրանք են պահում մեր սահմանը, նրանց արիությունից է ուժ առնում այսօր մեր հասարակությունը։ Նրանցից ամեն մեկը մի կենդանի հերոս է, որն իր կյանքը վտանգելով՝ մեզ ազգ կոչվելու իրավունք է շնորհում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում