ՄԻԵԴ-ը մերժեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի ներկայացրած բողոքը
ՄԻԵԴ-ը մերժեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի ներկայացրած բողոքը, որով վերջինս խնդրել էր վերացնել ս.թ. հոկտեմբերի 6-ին Հայաստանի դիմումի հիման վրա Թուրքիայի նկատմամբ ՄԻԵԴ-ի կիրառած միաջանկյալ միջոցը:
«Ուսումնասիրելով Թուրքիայի կառավարության արտահայտած առարկությունները և կրկին հաշվի առնելով հակամարտության լուրջ և սրվող բնույթը՝ դատարանը որևէ հիմք չի գտնում հոկտեմբերի 6-ի վճռում փոփոխություններ կատարելու կամ վերացնելու նախկինում նշված միջանկյալ միջոցի որևէ մաս»,-ասվածէ դատարանի հրապարակած որոշման մեջ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին ՀՀ կառավարությունը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Մասնավորապես, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով զուգորդված հարձակումներին Թուրքիայի բազմատեսակ աջակցությունը և շարունակական մասնակցությունը պատերազմական գործողություններին՝ Հայաստանի Հանրապետությունը իր և Արցախի Հանրապետության անունից Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման պահանջ է ներկայացրել ընդդեմ Թուրքիայի:
ՄԻԵԴ-ը պահանջը բավարարվել էր, ինչը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը մեծ հաջողություն էր որակել։
Հարակից հրապարակումներ`
- Եղիշե Կիրակոսյան. Դիմել ենք ՄԻԵԴ-ին, որպեսզի Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցի կիրառման ուղղությամբ ակտիվ քայլեր ձեռնարկի
- ՄԻԵԴ-ը ընդդեմ Թուրքիայի Հայաստանի դիմումի հիման որոշել է միջանկյալ միջոց կիրառել
- Հայաստանը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացրել ՄԻԵԴ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան