Մատվիենկոն հորդորել է դադարեցնել ԼՂ հակամարտության «կրակին յուղ լցնելը»
Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կհորդորել է դադարեցնել բոլոր սադրիչ հայտարարությունները, որոնք «յուղ են լցնում» ԼՂ հակամարտության կրակին։
«Մենք պետք է դադարեցնենք այս կամ այն կողմի ցանկացած սադրիչ հայտարարություն, որը խոչընդոտում է իրավիճակի կայունացմանը, «կրակի վրա յուղ լցնելով» խարխլում է բանակցությունների սեղանի շուրջ նստելու և լուծում գտնելու իրական ցանկությունը»,-ասել է նա՝ «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում:
Մատվիենկոն նաև հիշեցրել է, որ ոչ միայն Ռուսաստանն է կոչ անում լուծել հակամարտությունը բանակցությունների միջոցով, այլև նման հայտարարությամբ հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունների ղեկավարները: