Նաիրիա Կարապետյան. Տեսնես Ամերիկայում տեղյա՞կ են, որ Արցախում մեր ժողովուրդը բառիս բուն իմաստով կյանքի կռիվ է տալիս
ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ԱՄՆ-ը շարունակում է զարմացել:
Պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով դեռևս վերջերս, անտեսելով Ֆրանսիայի ունեցած փաստերը Թուրքիայի կողմից ի օգնություն ադրբեջանական կողմին իսլամիստ ահաբեկիչների մատակարարման մասին, «հույս էր հայտնում», որ դա սխալ տեղեկատվություն է, հիմա էլ ԱՄՆ-ի անունից կոչ է անում «դադարեցնել հարվածները բնակելի շրջաններին, ինչպիսիք են Ստեփանակերտը և Գյանջան»՝ փաստացի հավասարության նշան դնելով այս պատերազմը սանձազերծած թուրքական կողմերի և իր կենսական պաշտպանությունն իրականացնող հայկական կողմի միջև:
Բավականին լուրջ պաշտոնը պարտադրում է մանրակրկիտ ուսումնասիրություններ անել ամեն մի դեպքի հետ կապված: Ապշած եմ, տիրապետելով ողջ տեղեկատվությանը, ինչպե՞ս է Պոմպեոն հավասարության նշան դնում՝ երկու շաբաթ անընդմեջ կրակի տակ գտնվող խաղաղ բնակիչները Ստեփանակերտում, Շուշիում, Մարտակերտում, Մարտունիում, Հադրութում և այլ բնակավայրերում, նպատակային խոցված քրիստոնեական տաճարը Շուշիում, չեն կարող հավասարեցվել Գյանջայի հետ, որտեղ մեկ հարված է եղել ռազմական օդանավակայանին:
Նաև առնվազն տարօրինակ է Մինսկի խմբի ԱՄՆ-ի կողմը ներկայացնող նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքի գրառումը, որում շեշտվում են «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման մաս՝ միջհամայնքային երկխոսությունները և փոխադարձ վստահության անհրաժեշտությունը»…
Տեսնես Ամերիկայում տեղյա՞կ են, որ Արցախում մեր ժողովուրդը բառիս բուն իմաստով կյանքի կռիվ է տալիս, միայնակ դիմակայելով թուրքական տանդեմի և միջազգային ահաբեկիչների դեմ…»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան