Նոր ֆլեշմոբ. Զարդը զենք դարձնելու ժամանակն է
Ֆեյսբուք սոցիալական ցանցում մեկնարկել է նոր ֆլեշմոբ՝ «Զարդը զենք դարձնելու ժամանակն է» խորագրով։ Ֆլեշմոբին առայժմ քիչ մարդիկ են միացել։
Հայտնի լրագրող, հաղորդավար Լիլիթ Թումանյանը իր էջում գրել է.
«Ֆլեշմոբ ա ՖԲ-ում։ Չգիտեմ, ով ա սկզբնաղբյուրը, բայց կիսվում եմ։ Ինձ դուր եկավ))
Զարդը՝ զենք։ Ոչ թե փամփուշտը՝ զարդ»։
Նախաձեռնության հեղինակը Գայանե Աճեմյանն է։ Նա մանրամասնել է.
«Պապայիս պապիկը, 1915թ ջարդերի ժամանակ, երբ լքեց իր տունը, իր ոսկիները թաղեց հողի մեջ (նահանգի մեծահարուստներից էր): 10 երեխայից միայն 3ը կենդանի մնացին։ Իրեն նույնպես հաջողվեց մազապուրծ լինել։ Պապան պատմում էր, որ պապը, երբ հասկացել էր, որ ետդարձի տարբերակ չկա, կսկիծից մեռել էր։ Իր ոսկիներն իրեն չփրկեցին։ Շատ տարիներ անց, տարբեր մասնագետներից եմ լսել, որ եթե մեր պապերը իրենց ունեցած ոսկիներով զենք գնեին կամ կաշառեին, ու ոչ թե թաղեին, իրենք էլ կփրկվեին, հողերն էլ։ Հիմա պիտի շտկեմ պապերիս սխալը։
ԵՍ ՈՍԿԻՆԵՐԸ ՉԵՄ ԹԱՂԵԼՈՒ, որ Երկիրս կորցրած չգնամ ուրիշ տեղ ու կսկիծից մեռնեմ։ Ինչ ունեմ հիմա կտամ։ Ոչինչ, հետո էլի կունենամ։
Թե համաձայն եք, կարող եք կիսվել։
Միացե'ք, որ հաղթենք»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ՝ 2018-ին Ստեփանակերտ այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հայտնել էր, որ փամփուշտներից ձուլված զարդերը կդառնան «Կանայք հանուն խաղաղության» ակցիայի խորհրդանիշը:
«Պարզվում է Երևանում վարպետ կա, որը փաշփուշտներից զարդեր է պատրաստում: Ես այդ մասին միայն վերջերս եմ իմացել և ինձ մոտ գաղափար ծնվեց. դրանք կդառնան «Կանայք հանուն խաղաղության» ակցիայի խորհրդանիշը և դրանք կստանան բոլորը, ովքեր կմիանան մեր արշավին»,- ասել է Հակոբյանը:
Վարչապետի տիկինը վստահություն էր հայտնել, որ մայրական անսահման սիրո ջերմությունից կհալվեն աշխարհի բոլոր փամփուշտները։
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան