Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատն ընդունել է ԼՂ հակամարտությանը վերաբերող բանաձև
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների Պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող բանաձև: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանը։
«Այսօր նաեւ Չեխիայի Հանրապետության Սենատն է ընդունել բանաձեւ եւ կառավարությանը դիմել մարդասիրական օգնություն տրամադրելու առաջարկով։
Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար՝ իմ երախտագիտությունն եմ հայտնում Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդային՝ ներդրված ջանքերի և կատարված աշխատանքի համար:
Բանաձևում Արտաքին հարաբերությունների կոմիտեն կոչ է անում երրորդ երկրների կառավարություններին չներգրավվել հակամարտության մեջ և թույլ չտալ այլ տարածքներից անհատ զինյալների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի:
Կոմիտեն կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին վերջ տալ զինված հակամարտությանը, թույլ տալ զոհերի աճյունների արժանապատիվ հանձնումը հողին և վերադառնալ բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա համանախագահների ձևաչափով: Կոմիտեն իր ափսոսանքն է հայտնում մարդկային կյանքերի կորստի կապակցությամբ և արտահայտում է իր վրդովմունքը քաղաքացիական թիրախների ռմբակոծման, ինչպես նաև միջազգանորեն արգելված զենքի, մասնավորապես՝ կասետային ռումբերի կիրառման կապակցությամբ»,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի ԱԺ պատգամավորն այսօր բանաձև է ներկայացնելու՝ Արցախի ճանաչման համար
- Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձև
- Չիլիի պատգամավորները ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ բանաձև են ընդունել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին