
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում տալով Կրեմլի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ մանրամասն անդրադարձ է կատարվել ԼՂ-ում ստեղծված իրավիճակին:
«Կողմերը կարևորել են հումանիտար հրադադարի իրականացումը: Նրանք հանդես են եկել քաղաքական գործընթացի ակտիվացման օգտին, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մշակված սկզբունքների շուրջ:
Պուտինը Էրդողանին իր լուրջ մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հակամարտությանը Մերձավոր Արևելքից գրոհայինների մասնակցության կապակցությամբ:
ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Թուրքիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական դեր կստանձնի Ղարաբաղում հակամարտության ապաէսկալացման գործում»,- ասված է տարածված հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուն Էրդողանին ու նրա ընտանիքին անվանել է Թուրքիային պատուհասած «ամենամեծ աղետը»
- Պատժել Թուրքիային, Էրդողանին չպետք է թույլ տրվի հաջողության հասնել այս գամբիտում․ Washington Examiner
- Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Քեշիշյանը՝ Էրդողանին և Ալիևին. «Ձեր առջև կանգնած է աշխարհի լավագույն բանակներից մեկը»