Փաշինյան. Սգում եմ մեր քաջարի նահատակների համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կառավարության շենքում արված մի լուսանկար է հրապարակել ու գրել.
«Սգում եմ մեր քաջարի նահատակների համար, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին հայրենիքը, սեփական ժողովրդի՝ ապրելու իրավունքը, պաշտպանեցին և մեր ինքնությունը, արժանապատվությունն ու ապագան:
Եւ ես խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի, նահատակների, նրանց ընտանիքների, նրանց ծնողների և հատկապես մայրերի առաջ և նրանց կորուստը համարում եմ իմ կորուստը, իմ անձնական կորուստը, իմ ընտանիքի կորուստը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան