Փաշինյանն այսօր ուղերձով կդիմի ժողովրդին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ մեկ ժամից ուղերձով կդիմի ժողովրդին։
«Սիրելի հայրենակիցներ.
Ժամը 14.00-ին ուղերձով կդիմեմ ժողովրդին»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Նշենք, որ քիչ առաջ հատուկ տեսաուղերձով հայրենակիցներին դիմեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա մասնավորապես նշեց. «Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ և օր օրի ճակատը տեղափոխել ավելի խոր տարածքներ։ Հասկանում ենք, որ հակառակորդին զինադադար ստիպելու համար ունենք ընդամենը մեկ ճանապարհ՝ պարտադրել զինադադար։ Մենք կողմ ենք առանց նախապայմանների սկսել հումանիտար առաքելության առումով ստանձնած մեր պարտավորությունը և հետագայում շարունակել բանակցություններ։
Օրհասական պահն է այսօր, հայրենիքը պահելու և չպահելու, պատվով ապրելու և փոխարենն անպատիվ ապրելու իրավունքից հրաժարվելու։ Մենք պետք է պատվով շարունակենք ապրել։
Կոչ եմ անում ոչ միայն նյութական, ինչը շատ կարևոր է, շնորհակալություն բոլորիդ, այլև ֆիզիկական ձեր մասնակցությունը։ Մենք դրա կարիքը զգում ենք։ Շնորհակալություն։ Մենք հաղթելու ենք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին