Արցախի Քնարավան գյուղի ռմբակոծության հետևանքով վիրավորվել է 59-ամյա Մարինա Թևոսյանը
Ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Քնարավան գյուղի ռմբակոծության հետևանքով վիրավորվել է 59-ամյա Մարինա Թևոսյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Ադրբեջանական զինված ուժերը այսօր շարունակել են Արցախի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը, ինչը պատերազմական հանցագործություն է: Բացի տարբեր բնակավայրերում արձանագրված ավերածություններից, մենք տեղեկություններ ենք ստացել, որ Շահումյանի (Քարվաճառի) շրջանի Քնարավան գյուղի ռմբակոծության հետևանքով վիրավորվել է 1961թ. ծնված Մարինա Թևոսյանը»- գրել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան