Քաղաքական 10:09 15/10/2020 Տարածաշրջան

Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ բանաձև

Ավստրիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների կողմից խորհրդարանի լիագումար նիստի քննարկմանն էր ներկայացվել բանաձևի նախագիծ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։

Բանաձևի հեղինակները նշում են, որ սեպտեմբերի 27-ին վերսկսվեցին ռազմական գործողությունները և այդ ժամանակվանից ի վեր, շփման գծի ամբողջ երկայնքով և դրանից դուրս, ավելի ու ավելի ծանր մարտեր են ընթանում:

Բանաձևի հեղինակները մտահոգություն են հայտնում խաղաղ բնակչության վիճակի վատթարացման, գյուղերի և քաղաքների հրետակոծությունների, ծանր հրետանու կիրառմամբ քաղաքացիական ենթակառուցվածքների՝ այդ թվում կրթական հաստատությունների և հիվանդանոցների թիրախավորման, ինչպես նաև քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի վերաբերյալ լուրերի կապակցությամբ։

Բանաձևի առաջարկության մեջ նաև նշվում է տեղում չեզոք դիտորդների բացակայության պատճառով մանրամասն և անաչառ տեղեկատվության սակավության մասին, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ԵԱՀԿ կողմից տեղում մոնիտորինգ իրականացնելու անհնարինության մասին:

Բանաձևի հեղինակներն անդրադառնում են նաև լրագրողներին թիրախավորելու փաստին:
Անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին, բանաձևի հեղինակները նշում են, որ Եվրամիությունը, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և ՄԱԿ-ի մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը կողմերին կոչ են արել դադարեցնել մարտական գործողությունները, պաշտպանել խաղաղ բնակչությանը և անհապաղ վերսկսել բանակցությունները:

Անդրադառնալով Թուրքիայի դերակատարությանը, նշվում է, որ Թուրքիան, որը ռազմական ու քաղաքական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին, սրում է հակամարտությունը: Բանաձևի հեղինակները մտահոգիչ են համարում նաև օտարերկրյա զինյալների հավաքագրման մասին հաղորդագրությունները: Այս արտաքին միջամտությունը թեժացնում է հակամարտությունը և կարող է հանգեցնել հետագա՝ նաև տարածաշրջանային ապակայունացման:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած հանդիպման շրջանակներում համաձայնություն է ձեռք բերվել հումանիտար զինադադարի, գերիների և զոհված զինծառայողների փոխանակման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանավորմամբ բովանդակային բանակցությունների վերսկսման վերաբերյալ: Չնայած հրադադարի վերաբերյալ համաձայնության, հոկտեմբերի 12-ին մարտերը վերսկսվել են։

Այնուհետև Ավստրիայի խորհրդարանը՝ Ազգային խորհուրդը միաձայն ընդունեց հետևյալ բանաձևը։

«Ազգային խորհուրդը որոշում է`
Դաշնային կառավարությանը, մասնավորապես` Եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարարին առաջարկվում է շարունակել երկկողմ և բազմակողմ մակարդակներում աշխատանքը երկու կողմերի՝ մարտերի անհապաղ դադարեցման և միջազգային իրավունքի, մասնավորապես` քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության միջազգային իրավունքի ներքո ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ։ Այս համատեքստում Եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարարին առաջարկվում է եվրոպական մակարդակով ջանքեր գործադրել, որպեսզի Եվրամիությունը մարդասիրական օգնություն տրամադրի տուժած խաղաղ բնակչությանը և ևս մեկ անգամ իր ազդեցությունը գործադրի ԼՂ հակամարտությանը ներգրավված բոլոր դերակատարների վրա՝ ապահովելու համար մարդասիրական օգնության հասանելիությունը խաղաղ բնակչությանը:

Եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարարին առաջարկվում է ջանքեր գործադրել եվրոպական մակարդակով, որպեսզի Եվրամիությունն իր ազդեցությունը գործադրի բոլոր ներգրավված դերակատարների, մասնավորապես Թուրքիայի հանդեպ՝ արտաքին միջամտությունը, այդ թվում հակամարտության կողմերին զենքի մատակարարումները դադարեցնելու նպատակով; նպաստել իրավիճակի շուտափույթ դեէսկալացիային և կայուն հրադադարի հաստատմանը; քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ դիտորդների տարածաշրջան մեկնելու ուղղությամբ՝ պայմանով որ COVID-19 համավարակով պայմանավորված իրավիճակը դա թույլ է տալիս; հասնել բանակցությունների վերսկսմանը։ Եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարարին առաջարկվում է նաև աշխատանքներ տանել ԵՄ շրջանում՝ ներառական խաղաղ գործընթացին սատարելու և տարածաշրջանում տևական կայունություն հաստատելու ուղղությամբ։  

Բացի այդ, համապատասխան Դաշնային նախարարին առաջարկվում է աշխատանքներ տանել՝ ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բովանդակային բանակցությունների միջոցով կարգավորելու նպատակով, և, անհրաժեշտության դեպքում, նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև Վիեննայում ուղիղ բանակցությունների անցկացմանը»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}