Ահազանգ է ստացվել Արցախում բնակելի տան բակում 300 մմ «Սմերչ» տեսակի հրթիռների առկայության մասին. ԱԻՊԾ
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում շարունակվում է չպայթած ռումբերի և հրթիռների որոնման ու դրանց ոչնչացման աշխատանքները։
«Ծառայության 911 ահազանգման կենտրոնը ստացել է հաղորդագրություն. 300մմ «Սմերչ» տեսակի հրթիռներ կան բնակելի տան բակերում և այգիներում:
Հրթիռը Ստեփանակերտի վրա արձակվել է հոկտեմբերի 10-ին, հակամարտող կողմերի միջև կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունից հետո:
Այս օրերին Արցախում պատերազմական գործողություններն աշխարհին ներկայացնող հայկական և օտարերկրյա մեդիաներկայացուցիչները տեղում նկարահանել և լուսաբանել են գործընթացը»,- ասված է ԱԻՊԾ տարածած հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- Նաիրիա Կարապետյան. Տեսնես Ամերիկայում տեղյա՞կ են, որ Արցախում մեր ժողովուրդը բառիս բուն իմաստով կյանքի կռիվ է տալիս
- Արծրուն Հովհաննիսյանը չպայթած հրթիռի լուսանկար է հրապարակել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին