Հնագետ. Դժվար է ասել՝ Տիգրանակերտի պեղածո հատվածների առանձին մասերում իրավիճակն ինչպիսինն է
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումից հետո ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է հուշարձանների պահպանությամբ զբաղվող մի շարք միջազգային կազմակերպությունների։ Առաջինն արձագանքել է ՅՈւՆԵՍԿՕ-ն:
«Դժվախտաբար, միջազգային հանրությունը, տվյալ դեպքում ՅՈւՆԵՍԿՕ-ն, փորձում են հավասարության նշանը պահել, ավելի գնում են կողմերին հորդորելով ուղղակի խուսափել մշակութային հաստատությունները թիրախավորումից: Բայց ակնկալում ենք մեր միջազգային գործընկերներից, նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ից, որ շատ ավելի հասցեական պատասխան կտան»,-ՀՀ կառավարության պատրաստած տեսանյութում ասում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Արցախում հաշվառված են 4000-ից ավելի պատմամշակութային արժեք ներկայացնող կոթողներ, համալիրներ: Ակտիվ ռազմական գործողությունները վտանգում են դրանց ճակատագիրը:
Տեսանյութում նշվում է, որ անհանգստացնող լուրեր են ստացվում նաև մ.թ.ա 1-ին դարով թվագրվող Տիգրանակերտ պատմական հնավայրից:
Արցախի Տիգրանակերտի պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը տեսանյութում ասում է. «Մեր ունեցած տեղեկություններն այն են, որ Վանքասարի որոշ հատվածներում, ներառյալ Տիգրանակերտը, ինչ-որ արկեր են ընկել, բայց կոնկրետ Տիգրանակերտի թանգարանի կառույցը ոնց որ թե չի վնասվել:
Ինչ վերաբերում է Տիգրանակերտի պեղածո հատվածներին, դրանք իրարից մինչև 2,5-3 կիլոմետր հեռու են գտնվում, դժվար է ասել, թե նրա առանձին հատվածներում իրավիճակն ինչպիսինն է»:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Երեք տասնյակից ավելի զոհեր կան քաղաքացիական բնակչության և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում: Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը հավածներ էր հսացրել Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն:
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Տեղեկություն չկա, թե ինչ վնասներ են կրել Արցախի պատմամշակութային շինությունները, Վանքասար եկեղեցին
- Արցախի ՔԿ-ն վարույթ է ընդունել Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծելու դեպքի առթիվ հարուցված քրգործը
- Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը դատապարտում է Սուրբ Ղազանչեցոցի թիրախավորումը
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության վերաբերյալ
- Պետք է կանխվի Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը. ԿԳՄՍ նախարարը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին
- Մշակութային ժառանգության վայրերի միտումնավոր ոչնչացումը պատերազմի ընթացքում իրականացվող հանցագործություն է. ԿԳՄՍ
- Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Ս․Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումը
- Կվերականգնենք. Արցախի նախագահը՝ Ղազանչեցոցի մասին
- Թշնամին հարվածել է Ղազանչեցոց եկեղուցուն
- Տիգրանակերտյան նոր բացահայտումներ
- Եվս մի կարևոր գյուտ Տիգրանակերտի 2018 թ. պեղումներից. Համլետ Պետրոսյան
- Տիգրանակերտում հայտնաբերվել են անտիկ ժամանակաշրջանից կարասային թաղումներ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան