Արցախի ՊՆ համակարգի կենսաթոշակների ու ամենամսյա պարգևավճարների վճարումները մեկնարկել են
Այսօրվանից սկսվել է Արցախի Հանրապետության պաշպանության նախարարության համակարգի կենսաթոշակների ու ամենամսյա պարգևավճարների վճարումները՝ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Կենսաթոշակ և (կամ) ամենամսյա պարգևավճար ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ շահառուի փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ։
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 114 թեժ գծի կամ «Հայփոստ» ՓԲԸ 010 514514 հեռախոսահամարներով։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի հոկտեմբեր ամսվա՝ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակները և պետական նպաստները ևս վճարվում են Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած սույն թվականի հոկտեմբերի 9-ից։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում հաշվառված անձանց հոկտեմբեր ամսվա կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն ՀՀ-ում
- Արցախում կենսաթոշակներն, ըստ ժամանակացույցի, փոխանցվել են. նախագահի խոսնակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան