Գնդապետ Վահագն Ասատրյանը հետմահու պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Հայրենիքի շքանշանով պարգևատրելու մասին։
ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակված հրամանագրում ասված է.
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ֆելիքսի ԱՍԱՏՐՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Հայրենիքի շքանշանով»։
Հարակից հրապարակումներ`
- Օնիկ Գասպարյանին շնորհվել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում
- Փաշինյան. Միջնորդություն եմ ներկայացրել Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին
- Զոհված գնդապետի հարազատները խնդրում են՝ ծաղիկների ու ծաղկեպսակների գումարը տրամադրել հիմնադրամին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան