ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 2-ին
Այսօր քննարկվել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպման օրակարգը։ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը նախատեսվում է դեկտեմբերի 2-ին Մոսկվայում։
«Սպուտնիկ Բելառուս»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։
Զասի խոսքով, ինքը պետությունների ղեկավարների հետ զրուցել է ՀԱՊԿ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այդ թվում ԼՂ-ում իրավիճակի սրման, Ղրղզստանի ու Բելառուսի իրադրությունների վերաբերյալ։
Միաժամանակ, Ստանիսլավ Զասը հույս է հայտնել, որ Բիշքեկում իրավիճակը շուտով կմտնի օրինական կարգավորման փուլ: Անդրկովկասում արդեն ընթանում է պատերազմող կողմերի միջև երկխոսության հաստատումը:
«Հիմա այդ տարածաշրջանում խաղաղապահների տեղակայման վերաբերյալ ակտիվ քննարկումներ են ընթանում»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ-ը կարող է օգտագործել Ղարաբաղում խաղաղապահներ՝ դիմելու ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատի առկայության դեպքում
- Զասը նշել է, թե ինչպես է ՀԱՊԿ-ը գնահատում ղարաբաղյան իրավիճակին միջազգային մասնակցության գաղափարը
- ՀԱՊԿ-ը կարծում է, որ Ադրբեջանը հարված չի հասցնի Հայաստանին
- ՀԱՊԿ-ը մարտահրավեր է համարում վարձկան գրոհայինների տեղափոխումը ղարաբաղյան հակամարտության գոտի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան