Սալոնիկի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի ռազմական գործողությունները
Սալոնիկ քաղաքի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 5-ին բանաձև է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի անառարկելի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա` հայ ժողովրդի դեմ: Այս մասին տեղեկանում ենք Հունաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:
Բանաձևում նշվում է. «Սալոնիկ քաղաքի քաղաքային խորհուրդը համերաշխ է հայ ժողովրդի հետ: Հայ ժողովրդի հետ մեզ կապում են ամուր և երկարամյա պատմական կապեր` քեմալիստական վարչակազմի կողմից հույների, հայերի և ասորիների նկատմամբ իրագործված ցեղասպանությունները և այն պայքարը, որը մենք այսօր տանում ենք ցեղասպանության միջազգային ճանաչման համար:
Հունաստանի Սալոնիկ և Հայաստանի Գյումրի քաղաքները քույր քաղաքներ են: Սալոնիկ քաղաքը, անցյալում, ընդունելով հազարավոր հայ փախստականների հանդիսանում է բաց և հյուընկալ քաղաք: Այսպիսով, այսօր էլ մենք որպես քաղաքապետարան հարգանքով ենք վերաբերվում փորձություններով անցած հայ ժողովրդին և սերտորեն համագործակցում ենք այստեղի մեր հունահայ եղբայրների հետ: Մեր ողջ ներուժը օգտագործելով, Սալոնիկ քաղաքի քաղաքապետարանը, քույրացված քաղաքների ցանցի միջոցով, կարող ենք բարձրացնել մեր ձայնը, տեղեկացնել և նպաստել ռազմական գործողությունների դատապարտմանը:
Դժբախտաբար, ևս մեկ անգամ թուրքիայի կառավարության կողմից տարածքում հրահրվող և ուղղորդվող երկրները, սրում են իրավիճակն ու լարվածություն ստեղծում: Դիմում են գործողությունների, որոնք վիրավորական են միջազգային իրավունքի և քաղաքակիրթ աշխարհի համար: Որպես Սալոնիկի քաղաքապետարան ու քաղաքային խորհուրդ կոչ ենք անում Հունաստանի կառավարությանը, Եվրոպական Միությանն ու միջազգային հանրությանը ստանձնել ցանկացած նախաձեռնություն` քաղաքական և դիվանագիտական մակարդակներով, դադարեցնելու Լեռնային Ղարաբաղի տարածք Ադրբեջանի անընդունելի ռազմական ներխուժումը»:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան 20 րոպե արգելափակել է Հունաստանի արտգործնախարարի ինքնաթիռի թռիչքը օդում
- Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ բանաձև
- Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատն ընդունել է ԼՂ հակամարտությանը վերաբերող բանաձև
- Ֆրանսիայի ԱԺ պատգամավորն այսօր բանաձև է ներկայացնելու՝ Արցախի ճանաչման համար
- Հունաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման մասին ձեռքբերված համաձայնությունը
- Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձև
- Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է չորրորդ բանաձևը Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի վերաբերյալ
- Չիլիի պատգամավորները ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ բանաձև են ընդունել
- Մենք բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կողմնակից ենք․Հունաստանի վարչապետ
- Ժնևի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ պահանջելով սառեցնել Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում
- Հունաստանը Բաքվից հետ է կանչել իր դեսպանին
- Չիլիի խորհրդարանի պատգամավորների պալատն Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին