ՄՕԿ-ը քննարկում է օլիմպիական խաղերի ծրագրից ծանրամարտը հանելու հարցը
Միջազգային օլիմպիական կոմիտեն քննարկում է Փարիզում 2024թ. անցկացվելիք օլիմպիական խաղերի ծրագրից ծանրամարտը հանելու հարցը: Այս մասին հայտնում է ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՀԱՕԿ-ը։
Դա պայմանավորված է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի /IWF/ նախագահի պաշտոնակատար ամերիկուհի Ուրսուլա Պապանդրեային ինդոնեզուհի Ինտարա Յոդբանգտոյայով փոխարինելու հանգամանքով:
ՄՕԿ-ում դժգոհել են IWF-ի ղեկավարության աշխատանքից, նշելով, որ կքննարկեն ծանրամարտը 2024 թ. մարզահանդեսի ծրագրում թույլատրելու կամ վերանայելու հարցը` կախված ֆեդերացիայի հետագա գործունեությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները