Եվս երեք օլիմպիական մարզահամալիրներ կբացվեն
Տոկիոյի իշխանությունները հայտարարել են ևս երեք օլիմպիական մարզահամալիրների բացման մասին: Խոսքը թիավարության Կասաի» ջրանցքի, ջրային մարզաձևերի կենտրոնի և «Օի» մարզադաշտի մասին է, որը հյուրընկալելու է մականախաղի մրցաշարի մասնակիցներին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
Հիշեցնենք, որ ճապոնացի մարզիկներն արդեն սկսել են պարապել որոշ մրցասպարեզներում:
«Տոկիո -2020» կազմկոմիտեն հայտարարել է` եթե Ճապոնիայում կորոնավիրուսի տարածման իրավիճակը վատթարանա, ապա մուտքը մարզահանգրվաններ կկասեցվեն, թեև ամենուրեք կիրառվում են հակահամաճարակային բոլոր կանոնները:
Մարզական հաստատությունները հասարակության համար բաց կլինեն, եթե դրանց օգտագործումը չխանգարի խաղերի նախապատրաստությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները