CBS-ը դադարեցրել է բողոքի ակցիայի մասնակից իր երկու աշխատակիցների գործունեությունը
CBS հեռուստաընկերության ղեկավարությունը Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս Արմեն Բայբուրդյանին նամակ է հղել, որում ներողություն է խնդրել ընկերության շենքի մատույցներում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Massispost պարբերականը:
Նամակում, մասնավորապես, ասվում է, որ Լոս Անջելեսում ընկերության շենքի մոտ հայկական համայնքի ներկայացուցիչների կազմակերպած ցույցի ժամանակ երկու հոգի ատելություն պարունակող արտահայտություններ են հնչեցրել հայ ակտիվիստների հասցեին: Այդ անձինք եղել են CBS-ի աշխատակիցներ:
Ընկերության ղեկավարությունը տեղեկացրել է, որ այդ աշխատողների գործունեությունն ընկերությունում դադարեցվել է՝ նշելով, որ նախկին աշխատակիցների և CBS-ի արժեքները չեն համապատասխանում միմյանց:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան