Ղրղզստանի նախագահը հրաժարական տվեց
Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը վայր է դնում լիազորությունները։ Այս մասին, interfax-ի հաղորդմամբ, հայտնում է նրա մամուլի ծառայությունը:
Ժողովրդին ուղղված իր ուղերձում Ժեենբեկովը նշել է, որ երկրում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Նրա համար երկրում խաղաղությունն ու հասարակության մեջ հանգստությունը ամենաթանկ բանն են, և չկա ավելի թանկ բան, քան յուրաքանչյուր հայրենակցի կյանքն է:
«Ես կառչած չեմ իշխանությունից: Ես չեմ ուզում մնալ Ղրղզստանի պատմության մեջ որպես նախագահ, որն արյուն թափեց և կրակեց իր սեփական քաղաքացիների վրա: Հետևաբար, ես որոշեցի հրաժարական տալ», - ասված է հայտարարության մեջ:
Նա կոչ է արել ընդդիմության նախկին պատգամավոր Սադիր Ժափարովին, որը բանտից ազատվեց վերջին անկարգությունների ժամանակ և դարձավ երկրի վարչապետ, ինչպես նաև այլ քաղաքական առաջնորդներին՝ դուրս բերել Բիշքեկից իրենց համակիրներին և վերադարձնել մայրաքաղաքի բնակիչներին խաղաղ կյանք:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները