ՅՈՒՆԻՍԵՖ. Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի լավագույն շահից
ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված երեկ ադրբեջանակն ԱԹՍ-ի հարվածից Գեղարքունիքի մարզում 14-ամյա երեխայի վիրավորվելու հետ:
«Ցավով տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում 14-ամյա երեխա է ծանր վիրավորվել բերքահավաքի նպատակով դաշտ գնալու ճանապարհին։
Սրտով նրա և բոլոր այն երեխաների հետ ենք, ովքեր տուժել են այս հակամարտությունից։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու իր անհապաղ կոչը. ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի լավագույն շահից։
Մենք աշխատում ենք մեր գործընկերներ հետ՝ հակամարտությունից տուժած երեխաներին սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրելու և նրանց այլ կարիքները հոգալու ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի տարածքում Ադրբեջանի անօդաչու թռչող սարքի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա, ով մեքենայով գնալիս է եղել դաշտ հողագործական աշխատանքի: Պատանին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել էին ծանր:
Երեխան ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ։
Հարակից հրապարակումներ`
- Երեխաների նկատմամբ հաճախ թիրախավորված հարձակումները պետք է արժանանան խստագույն դատապարտման միջազգային հանրության կողմից.Արման Թաթոյան
- Հայաստանում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից տուժած 14 տարեկան երեխայի վիճակը ծանր է
- Ադրբեջանի ԱԹՍ հարվածից տուժած 13-ամյա Ռոբերտը դուրս է եկել կոմայից
- Արցախում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա երեխան վիրահատվել է
- Ադրբեջանական վայրագությունների թիրախում են նաև երեխաները. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան