Տիգրան Բալայան. Ալիևը վարձկանների մասին տեղեկությունները հերքում է նույն կերպ, ինչպես խավիարային դիվանագիտության դեպքում
Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը գրում է.
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերքում է Արցախի դեմ սանձազերծած արգրեսիայում ահաբեկիչների օգտագործումը նույն կերպ, ինչպես հերքում էր խավիարային դիվանագիտությունը, արտասահմանյան երկրներում բազմամիլիոնանոց ակտիվները, պանամյան փաստաթղթերը, ընդդիմության դեմ ճնշումները, մարդու իրավունքների չարաշահումները և այլ բաներ»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե իրենց մոտ վարձկաններ չկան։
«Բախումների մեկնարկից անցել է շուրջ երկու շաբաթ, և որևէ երկիր չի ներկայացրել այդ առումով ապացույցներ։ Բացի այդ մենք դրանց կարիքը չունենք»,-Ալիևի խոսքը փոխանցել էր «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Ընդգծենք, որ անցած օրերին միջազգային մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվող վարձկանների մասին, նրանց հետ հարցազրույցներ հրապարակեցին հեղինակավոր պարբերականներ։
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել էր, որ ծառայության տվյալներով հակամարտության գոտի ակտիվորեն բերվում են Մերձավոր Արևելքում գործող «Ալ Նուսրա», «Ֆիրկաթ ալ-Խամզա», «Սուլթան-Մուրադ» ահաբեկչական խմբավորումներից վարձկաններ, ինչպես նաև քրդական ծայրահեղական խմբավորումներ։ Նա ասել է, որ խոսքը հարյուրավոր, նույնիսկ արդեն հազարավոր ծայրահեղականների մասին է։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիացի վարձկաններն ապշած են հայ դիպուկահարների աշխատանքից
- Սիրիական աղբյուր. Լեռնային Ղարաբաղում սպանված վարձկանների թիվը հասել է 119-ի
- Ղարաբաղում «դժոխային» մարտերից հետո սիրիացի վարձկանները վերադառնում են Ադրբեջանից
- «Ալլահը վկա, էս ազերիները օրեր են լինում՝ մեզ ուտելիքից էլ են կտրում». հատված վարձկանների խոսակցությունից
- Ադրբեջանական կողմում կռվող վարձկանների մասնակցությունը փաստող տեսանյութ է հրապարակվել
- ՀԱՊԿ-ը մարտահրավեր է համարում վարձկան գրոհայինների տեղափոխումը ղարաբաղյան հակամարտության գոտի
- ՌԴ գլխավոր դատախազը կոչ է արել Ղարաբաղը զերծ պահել վարձկաններից ու ահաբեկիչներից
- Վարձկանների հավաքագրում Սիրիայում՝ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից պատերազմ վարելու համար
- Ադրբեջան տեղափոխված վարձկանների մեջ կան ԻԳԻԼ-ի հետ առնչություն ունեցողներ. ՄԻՊ
- Նարիշկին. Անդրկովկասը կարող է նոր պլացդարմ դառնալ ահաբեկիչների համար
- «Ռիա Նովոստի». Ղարաբաղում սպանվել են սիրիացի 93 վարձկաններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան