Լրագրող Պատրիկ Լանկաստերը ցնցված է Ադրբեջանի կողմից մանկապարտեզին հասցված հարվածից
Անկախ լրագրող Պատրիկ Լանկաստերը նախօրեին տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով Արցախի Մարտունի քաղաքի մանկապարտեզը, որին հարվածել է ադրբեջանական հրետանին։ Տեսանյութում ցույց է տրվում նաև հրետակոծված դպրոցը։
«Իմ որդին մանկապարտեզ է գնում, չեմ կարող պատկերացնել, որ իր մանկապարտեզը հրետակոծվի։ Ադրբեջանին ասվել է, որ քաղաքացիական օբյեկտների հրետակոծումն անընդունելի է։ Նրանք պետք է կանգ առնեն»,- հուզված ասում է Լանկաստերը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան