Քաղաքական 17:30 15/10/2020 Հայաստան

Էդվարդ Նալբանդյան. Հենց սա 2018թ․ ապրիլից հետո «ժառանգություն» էր թողնվել բանակցությունները շարունակելու համար

Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը, որ պաշտոնավարել է 2008-2018 թթ, այսօր «Սպուտնիկ Արմենիա» լրատվական կայքում հրապարակել է իր հեղինակային հոդվածը մինչ իշխանափոխությունը տեղի ունեցած բանակցային գործընթացի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա  ուղերձում անդրադառնալով բանակցային գործընթացին, մասնավորապես նշեց. «Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ, ըստ էության, հայ ժողովրդի առաջ, Ղարաբաղի հայության առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ:

Այդ պահանջի էությունը հետևյալն էր. անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 տարածքներից 5-ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց և արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ՝ պետք է լինի Ադրբեջանի կազմում: Ընդ որում, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը որևէ պատճառահետևանքային կապի մեջ չպիտի լիներ տարածքների հանձնման պրոցեսի հետ: Այսինքն, տարածքներ պիտի հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց՝ հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը:

Մեր կառավարությունը, որ բանակցային այս բազան ստացել էր որպես ժառանգություն, կամ ավելի ճիշտ՝ բանակցային եզրափակիչ հանգրվան, ըստ էության, հրաժարվեց նման ձևով հարցի քննարկումից, որովհետև՝ դա անընդունելի էր»։

Էդվարդ Նալբանդյանն իր  հոդվածծում շարադրել է բանակցություններն ու դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հոդվածը  հայերեն թարգմանել ու հրապարակել է «Սիվիլնեթ»-ը։

«Ադրբեջանը բանակցային գործընթացում տարիներ շարունակ առավելապաշտական դիրքեր է զբաղեցրել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կիսո՞ւմ էին Բաքվի նման մոտեցումը: Իհարկե՝ ոչ։

Ինչ է եղել 2008-2018թթ. բանակցային գործընթացում։

Համանախագահների կողմից առաջարկված և բանակցությունների առարկա դարձած բոլոր աշխատանքային փաստաթղթերը նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի փաթեթային լուծում՝ կարգավորման բոլոր բաղադրիչների փոխկապակցման փուլային իրականացմամբ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում Լեռնային Ղարաբաղի բնակչության միջազգային իրավական պարտադիր բնույթ ունեցող ազատ կամարտահայտությունն արտահայտող քվեարկության միջոցով:

Ընդ որում, արձանագրվում էր, որ քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձևակերպումները ոչնչով չեն սահմանափակվելու՝ ենթադրելով ցանկացած կարգավիճակի ընտրության հնարավորություն։ Հայկական կողմն այս ամբողջ ընթացքում չի քննարկել հակամարտության կարգավորման վերաբերյալ որևէ աշխատանքային փաստաթուղթ, որը չէր նախատեսի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:

Եվ պատահական չէ, որ Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում ։

Այդ ընթացքում հայեցակարգային փոփոխություններ են տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների՝ Լ 'Աքվիլայում (2009), Մուսկոկայում (2010), Դովիլում (2011), Լոս Կաբոսում (2012) և Էնիսկիլենում (2013) ընդունված հայտարարությունները՝ որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման կարևոր հիմք, հստակ ամրագրեցին ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը, ինչը տարիներ շարունակ եղել է Երևանի դիրքորոշման անկյունաքարը: Այդ հայտարարություններում ընդգծվում է այն, ինչ դրվել է համանախագահների առաջարկած բոլոր աշխատանքային փաստաթղթերում՝ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտության միջոցով ։

Այն դիրքորոշումը, որով հանդես է եկել Հայաստանը տարիներ շարունակ, աջակցություն է ստացել միջազգային հանրության կողմից։

Եթե տարիներ շարունակ Ադրբեջանը պնդում էր, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, ապա միջազգային հանրությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի Հանրապետության շուրթերով հայտարարեց, որ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի մեկ ամբողջություն ներկայացնող երեք սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հիման վրա, և որ այդ սկզբունքներից մեկին առաջնահերթություն տալու փորձերը կխաթարեն խաղաղ կարգավորումը։

Բանակցությունների ընթացքում երեք տասնյակից ավելի էական փոփոխություններ են կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներում, որոնք կողմերին առաջարկվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից 2007թ. նոյեմբերին Մադրիդում:

Հայաստանը բազմիցս ընդգծել է, որ համապարփակ և երկարաժամկետ կարգավորումն անհնար է առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության։ Եվ դա արտացոլված էր բանակցային գործընթացի բոլոր աշխատանքային փաստաթղթերում։

Ադրբեջանը հակամարտության կարգավորման մոտեցումներում գրեթե հակադրվել է ոչ միայն Հայաստանին, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ հրաժարվելով համանախագահների առաջարկած բոլոր աշխատանքային փաստաթղթերից։

I. 2008թ. ապրիլից մինչև 2008թ. նոյեմբերի 2-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Մայնդորֆյան հռչակագրի ընդունումը Բաքուն փաստացի հրաժարվում էր բանակցություններ վարել Մադրիդյան փաստաթղթի՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների» հիման վրա:

II. 2008թ. դեկտեմբերից մինչև 2011թ. հունիսի 24-ը (Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կազանյան գագաթաժողովը) կողմերը Ռուսաստանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ բանակցություններ էին վարում «հիմնարար սկզբունքների» համաձայնեցման շուրջ: Կայացել են նախագահների 12 երկկողմ (Հայաստան և Ադրբեջան) և եռակողմ (Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան) հանդիպումներ, արտգործնախարարների երեք տասնյակ հանդիպումներ:

Ադրբեջանն ամեն անգամ հետքայլ է արել ձեռք բերված պայմանավորվածություններից։ Գագաթնակետը դարձավ Կազանի գագաթաժողովը, երբ, հակառակ միջնորդների ակնկալիքների, Ադրբեջանը փաստացի հրաժարվեց հիմնականում արդեն համաձայնեցված տեքստից՝ առաջ քաշելով 12 փոփոխություն։

III. 2011թ. հուլիսից (Սերգեյ Լավրովի այցը Երևան և Բաքու) մինչև 2012թ. հունվարի 23-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթաժողովը, Ռուսաստանը և համանախագահները փորձում էին համոզել կողմերին շարունակել բանակցային գործընթացը, այն վերադարձնել կառուցողական հուն՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում առկա դրույթների հիման վրա: Սակայն Ադրբեջանը հրաժարվեց դրանից։

IV. Չնայած Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ համանախագահ երկրների, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների բազմիցս հնչեցրած կոչերին՝ շարունակել, արագացնել և ավարտել «հիմնարար սկզբունքների» համաձայնեցումը, Ադրբեջանը մերժեց համանախագահների առաջարկած բոլոր տարբերակները՝ հայտարարելով դրանց համաձայնեցման անօգուտ լինելու մասին և առաջարկեց անցնել անմիջապես խաղաղ համաձայնագրի մշակմանը։ Համանախագահները և հայկական կողմը կասկած հայտնեցին, որ հնարավոր է համաձայնագիր մշակել, երբ չի հաջողվում համաձայնեցնել նույնիսկ կարգավորման հիմնական սկզբունքները։

V. 2014թ․ մարտ – 2016․ Աշխատանքային փաստաթղթերը, որոնք համանախագահները պատրաստել էին 2007թ. նոյեմբերից մինչև 2011թ. հունիսը (որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների առաջին քայլ՝ նպատակ ունենալով, որ դրանց համաձայնեցումից հետո այդ հիմքի վրա կմշակվի խաղաղ համաձայնագիր, որն իրավաբանորեն պարտավորեցնող բնույթ կունենար), փոխանցվել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին՝ Վիեննա, դեպոնացնելու համար:

Ռուսաստանը և համանախագահները փորձել են վերսկսել «բարձրաձայն մտորումների մակարդակով» հանգուցալուծումներ գտնելու ջանքերը։ Կազանի գագաթաժողովում քննարկվող «հիմնարար սկզբունքների» նախագծից հետո բանակցությունների սեղանին չկար աշխատանքային փաստաթուղթ, որը կդառնար կողմերի միջև բանակցությունների առարկա։ ԵԱՀԿ-ում վերջին դեպոնացված փաստաթուղթը Կազանի փաստաթուղթն էր։ Պատահական չէ, որ Սերգեյ Լավրովը բազմիցս հայտարարել է, որ «ոչ մի փաստաթուղթ, բացի ԵԱՀԿ-ում դեպոնացված փաստաթղթերից, գոյություն չունի»։

«Լավրովի կամ որևէ այլ մեկի փաստաթուղթ չկա․․․ փնտրտուք է գնում, մտագրոհ՝ գաղափարների մակարդակով» (Ս.Լավրովի հայտարարությունը 2016թ. հունվարի 27-ին)։ Սակայն Ադրբեջանը չընդունեց հանգուցալուծումներ գտնելու նաև այս գաղափարները։ (Ամենայն հավանականությամբ, նոր աշխատանքային փաստաթուղթ կարելի է համարել Ս. Վ. Լավրովի (2020թ. ապրիլի 21-ի հայտարարությունը) կողմից 2019 թ. ապրիլին կողմերին հանձնված փաստաթուղթը, որը, նրա խոսքով, այդ ժամանակից ի վեր դարձել է բանակցությունների առարկա։ Չի բացառվում, որ դրանից հետո այլ փոփոխություններ էլ են առաջարկվել)։

VI. Ապրիլ 2016 - ապրիլ 2018. Ձախողվելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ դիվանագիտական բանակցություններում՝ Ադրբեջանը 2016թ. ապրիլի սկզբին լայնածավալ ագրեսիվ գործողություններ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ փորձելով ուժային մեթոդներով պարտադրել իր մոտեցումները բանակցային գործընթացի շրջանակներում։ Ապրիլի 5-ին Մոսկվայում բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեցին 1994-1995 թթ.զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի հիման վրա հրադադարի ռեժիմի վերականգնման մասին, որից հետո համանախագահները մի քանի հայտարարություն արեցին այդ համաձայնագրերի անվերապահ պահպանման անհրաժեշտության մասին:

Բաքուն չկարողացավ հասնել ոչ ռազմական, ոչ քաղաքական նպատակների։ Վիեննայում (2016 թ. մայիսի 16), Սանկտ Պետերբուրգում (2016 թ. հունիսի 20) կայացած գագաթաժողովների արդյունքները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բազմաթիվ հայտարարությունները, այդ թվում՝ 2016 թ. դեկտեմբերին և 2017թ. դեկտեմբերին Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարների համատեղ հայտարարությունները դրա վկայությունն են:

VII. 1. Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ողջունել է 2008-2017թթ.եռանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների՝ Հելսինկիում (2008), Աթենքում (2009), Ալմաթիում (2010), Վիլնյուսում (2011), Դուբլինում (2012), Կիևում (2013), Բազելում (2014), Բելգրադում (2015), Համբուրգում (2016), Վիեննայում (2017) արված հայտարարությունները: Հայաստանը նաև ողջունել է 2010թ. Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակում ընդունված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունը: Բաքուն հրաժարվել է աջակցել այդ հայտարարություններին կամ հետագայում հետքայլ է արել։

2. Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հրաժարվել է որպես բանակցությունների հիմք ընդունել եռանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հինգ հայտարարությունները, որոնք արվել են Լ' Ակվիլայում (10 մայիսի, 2009թ.), Մուսկոկայում (26 հունիսի, 2010թ.), Դովիլում (26 մայիսի, 2011թ.), Լոս Կաբոսում (19 հունիսի, 2012թ.), Էնիսկիլենում (18 հունիսի, 2013թ.): Ադրբեջանը գործնականում կարգավորման մոտեցումներում իրեն հակադրեց ոչ միայն Հայաստանին, այլև միջազգային հանրությանը։

3. Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հրաժարվեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկներից, որոնք էին․

- սահմանից և շփման գծից դիպուկահարների դուրսբերում,

- միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում,

- ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնում,

- հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունների հաստատում,

- 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարման և դրա համախմբում,

- եռանախագահների կողմից առաջարկված կարգավորման երեք սկզբունքներին հավատարիմ մնալու հավաստմամբ՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք:

Առաջին անգամ կարգավորման երեք սկզբունքները, այդ թվում՝ ինքնորոշման սկզբունքը, հայկական դիվանագիտության ջանքերի շնորհիվ, ներառվեցին Հայաստանի և Ադրբեջանի երեք համանախագահների և արտգործնախարարների հայտարարություններում՝ 2009 թ. դեկտեմբերին Աթենքում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդում (այսինքն՝ երեք սկզբունքների տակ իր ստորագրությունը դրեց նաև Ադրբեջանը), սակայն հետագայում Բաքուն հրաժարվեց դրանից։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները վերջին տարիների ընթացքում իրենց հայտարարություններում բազմիցս ընդգծել են հակամարտության կարգավորման կարևորությունը հենց այդ երեք սկզբունքների հիման վրա։

Իլհամ Ալիևը նախարարների կաբինետի 2016թ․ հոկտեմբերի 18-ի նիստում հայտարարեց, որ միջազգային միջնորդները փակ դռների հետևում ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի նրանից համաձայնություն ձեռք բերեն Լեռնային Ղարաբաղի անկախության վերաբերյալ: Չկարողանալով բանակցային գործընթացի շրջանակներում պարտադրել իր առավելապաշտական մոտեցումները՝ Ադրբեջանը սկսեց կտրուկ քննադատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ջանքեր գործադրել բանակցությունների ձևաչափը փոխելու համար։

Միջազգային հանրությունը և Հայաստանը սկսել էին խոսել գրեթե մեկ լեզվով՝ խնդրի բացառապես խաղաղ կարգավորումը, որը հիմնված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչման և նրա անվտանգության երաշխիքների վրա, այլընտրանք չունի։

Հենց սա՝ վերը նշվածը, 2018թ․ ապրիլից հետո «ժառանգություն» էր թողնվել բանակցությունները շարունակելու համար։

Այսօր Ադրբեջանի կողմից Արցախի դեմ Թուրքիայի անթաքույց աջակցությամբ սանձազերծված լայնածավալ պատերազմը՝ տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտորեն կապված վարձկանների ներգրավմամբ, հարված է հասցնում խաղաղ կարգավորմանը, լուրջ վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի կայունության և անվտանգության համար, ապտակ է համանախագահ երկրների ջանքերին։

Որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ հենց Ադրբեջանն է Արցախի դեմ նոր պատերազմ սկսել։ Համանախագահող երկրները չպետք է թույլ տան Բաքվին ուժային մեթոդներով պարտադրել կարգավորման գործընթացում իրենց մոտեցումները, ինչը հակասում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտնի հայտարարություններին (2009, 2010, 2011, 2012, 2013, 2020 Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Միջազգային հանրության առաջնային խնդիրն է աջակցել Ռուսաստանի ջանքերին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը ուղղված հրադադարի վերականգնմանն ու ամրապնդմանը, բանակցային գործընթացի վերսկսման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հաստատված, արդյունավետ փոխգործակցության շնորհիվ 2008-2018 թթ. մշակվել է պատկառելի բազա, որտեղ ամրագրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համալիր մոտեցում:

Կարևոր է շարունակել ջանքերն այն ամենի պահպանման, ամրապնդման և հետագա կատարելագործման ուղղությամբ, ինչ մշակվել է այս տարիների ընթացքում բանակցային գործընթացում, որպեսզի խաղաղ կարգավորումն իրականություն դառնա»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}