Արծրուն Հովհաննիսյան. Քարվաճառում համեմատաբար թեթև իրավիճակ է
«Քարվաճառի շրջանում այս պահին թեթև իրավիճակ է, այսինքն համառ մարտեր չկան»,-տեղեկատվական կենտրոնում պատասխանելով հարցերին՝ հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Հարցին, թե զինծառայողների շրջանում կորոնավիրուսի քանի վարկակիր կա, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց՝ անկեղծ ասած նման վիճակագրություն չունեն։
Նա նկատեց, որ պատերազմի ընթացքում թեստավորում անել չեն կարող, քանի որ ամբողջ բանակը, զինված ուժերը ներգրավված են մարտական գործողություններում։
«Սիրելի հայրենակիցներ, այս օրերին մենք կորցնում ենք մեր թանկագին ընկերներին, նրանց արյունով պաշտպանելով մեր հողը։ Ես հավատում եմ, որ հաղթելու ենք»,- ճեպազրույցն այս խոսքերով ամփոփեց նախարարության ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ ներկայացուցիչ. Հարավային ուղղությամբ որոշ բնագծերում հակառակորդին հաջողվել է հետ շպրտել
- Արցախի ՊՆ համակարգի կենսաթոշակների ու ամենամսյա պարգևավճարների վճարումները մեկնարկել են
- Հարավում ծանր ու համառ մարտեր են. ՊՆ ներկայացուցիչ
- ՊՆ ներկայացուցիչ. Թեժ մարտերը շարունակվում են