Հանրաճանաչ իսրայելցի ջութակահար. Շատ հիասթափված եմ, որ իմ երկիրը զինամթերք է վաճառում Ադրբեջանին
Հանրաճանաչ իսրայելցի ջութակահար Սերգեյ Օստրովսկին աջակցություն է հայտնել հայ ժողովրդին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետ կապված։
«Անսահման մտահոգված եմ, որ նորից Թուրքիան Ադրբեջանի միջոցով հարձակվել է Հայաստանի վրա՝ Լեռնային Ղարաբաղում, և ռմբակոծում է հայկական քաղաքներն ու բնակչությանը։
Եվ շատ հիասթափված եմ, որ իմ երկիրը զինամթերք է վաճառում Ադրբեջանին։ Բիզնեսը պետք է ունենա գոնե մի քիչ բարոյական արժեքներ։
Վե՛րջ տվեք Ադրբեջանի ագրեսիային
Աջակցե՛ք Հայաստանին»,- գրել է նա։
Հանրաճանաչ իսրայելցի ջութակահարի խոսքը ներկայացրել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:
Իտալացի անվանի թավջութակահար Մարիո Բրունելլոն (Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիր) նույնպես աջակցությունը է հայտնել.
«Սիրելի՛ Ալեքս (ուղերձն ուղղված է անվանի հայ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանին, խմբ․), ես շատ ցավում եմ այն ամենի համար, ինչ կատարվում է քո երկրում։ Հույս ունեմ, որ հայրենակիցներդ, ընկերներդ կհասնեն խաղաղության։
Դա հիասքանչ մի երկիր է, և ինձ համար մեծ պատիվ է այնտեղ հանդես գալն ու նվագելը։ Հույս ունեմ, որ շուտով կվերադառնամ ու խաղաղություն կլինի բոլորի համար»։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Քեշիշյանը՝ Էրդողանին և Ալիևին. «Ձեր առջև կանգնած է աշխարհի լավագույն բանակներից մեկը»
- «Ճանաչեք Արցախը». Հայտնի երգչուհի Մարիա Գուլեգինայի պահանջը
- «Կռունկը»՝ հրետակոծված Սուրբ Ղազանչեցոցում
- Հունական կինոփառատոնը հատուկ ցուցադրություն է նվիրել Հայաստանին. «Մենք համերաշխ ենք մեր հայ եղբայրների և քույրերի հետ»
- Սերժ Ավետիքյան. Մենք՝ արվեստագետներս, մեր մարտն ունենք հաղթելու
- Եվգենի Կիսին. «Քեզ հետ եմ, Հայաստան»
- Աշխարհի մարդիկ, ոտքի կանգնեք և ձեր ձայնը տվեք Արցախին. Լյուբով Կազարնովսկայա
- Տիգրան Մանսուրյան. Զինվոր բալիկ իմ, մենք բոլորով հոգով, մտքով, զգացումներով, սպասումներով քեզ հետ ենք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան