Կորոնավիրուսային իրավիճակը կարող է ավելի վատթարանալ, քանի որ երկիրը գտնվում է գրիպի սեզոնային աշխուժացման փուլում. Սահակյան
Վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը վատթարացել է լրջագույնս։ Ասուլիսում ասաց ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։
Նա նշեց, որ վարակի դեպքերը կտրուկ աճել են, վերջին 14 օրում դեպքերը կրկնապատկվել են, երեկ ու այսօր գրանցվել են ռեկորդային՝ համապատասխանաբար 1058 և 1371 դեպք։
«Իհարկե, վիճակը շարունակում է մնալ ծանր։ Համաճարակային իրավիճակի սրացումը գերազանցապես պայմանավորած է անվտանգության կանոնների չպահպանմամբ և բնակչության զգոնության թուլացմամբ»,- ասաց Գ. Սահակյանը։
Նա նշեց, որ ռազմական դրության պայմաններում բնակչության տեղաշարժն ակտիվացել է, մարդիային մեծ կուտակումներ են լինում, սերտ շփումներ, հանրային տրանսպորտը լեփ-լեցուն է լինում տրանսպորտի սղության պատճառով, նման պայմաններում հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավարություն։
«Իհարկե, առողջապահության նախարարությունը շարունակում է իրականացնել հակահամաճարակային միջոցառումները, ձեռնարկում շփման նվազեցմանն ուղղված որոշակի քայլեր։ Այսօրվանից կրթական հաստատությունների, նախադպրոցական կազմակերպությունների աշխատանքային գործունեությունը ժամանակավոր դադարեցված են առողջապահության նախարարի համապատասխան առաջարկությամբ։
Շփումների նվազեցմանն է ուղղված հեռավար աշխատանքային գործունեությանն անցնելը կապված աշխատանքի բնույթից։ Առողջապահության նախարարությունը հորդորում է բոլոր գործատուներին, տնտեսվարողներին, կախված աշխատանքի բնույթից, եթե հնարավոր է անցել հեռավար աշխատանքի, կիրառել մոտեցումը, հատկապես եթե ռիսկի խմբի անձիք կան ձեզ մոտ և թոշակառուներ»,- ասաց Գ. Սահակյանը։
Նա նշեց, որ այս պայմաններում համաճարակային իրավիճակը կարող է ավելի վատթարանալ՝ կախված այն հանգամանքից, որ երկիրը գտնվում է սուր շնչառական վիրուսային վարակների և գրիպի սեզոնային աշխուժացման փուլում։ Գ. Սահակյանն ասաց, որ ձեռք է բերվել բավարար քանակի պատվաստանյութ, բոլոր պոլիկլինիկաներն ու ամբուլատորներն այսօր ապահոված են անհրաժեշտ քանակությամբ պատվաստանյութով։
«Հորդորում ենք ռիկսի խմբի մարդկանց դիմել ու ստանալ պատվաստանյութ, քանզի Քովիդի վարակիչ հիվանդությունն ավելի կվատթարանա, եթե վերցնեք նաև սուր շնչառական կամ սեզոնային գրիպի հիվանդությունը»,- ասաց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» գլխավոր տնօրենի տեղակալը։
«Մենք կարող ենք մեր ներդրումն ունենալ մեր բանակի ամուր ճակատի, առողջ թիկունքի համար, եթե պահպանեք երեք կարևոր հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավարություն և ձեռքերի հիգիենան»,- ասաց Գ. Սահակյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նախարար. Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության զգալի աճ
- 15.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 1371 նոր դեպք, գրանցվել է 7 մահ
- 14.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 1058 նոր դեպք, գրանցվել է 10 մահ
- Վերջին 14 օրերին կորոնավիրուսի դեպքերի աճը հասնում է գրեթե 113 տոկոսի. ԱՆ ներկայացուցիչ
- ԱՀԿ. Ղարաբաղում պայքարն օգնում է կորոնավիրուսի տարածմանը
- ԱՆ ծախսերը՝ կորոնավիրուսային համավարակի շրջանակներում
- ՄԻՊ. Ռազմական դրությանը զուգահեռ՝ յուրաքանչյուրս մեր վարքագծով պետք է կանխենք կորոնավիրուսի տարածումը
- 13.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 745 նոր դեպք, գրանցվել է 8 մահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան