
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 919 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 919 նոր դեպք: Այս մասին, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացված բաժանմունքի ղեկավար Մարինա Էնդելաձեն:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 14 440 դեպք: Ապաքինվել է ևս 208 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 7367:
Կորոնավիրուսից մահացել է ևս չորս պացիենտ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 113:
Կարանտինի ռեժիմում է մնում 5 792 քաղաքացի, ստացիոնար հսկողության տակ՝ 836 մարդ: Բացի այդ, կովիդ-հյուրանոցներում գնտվող անձանց թիվը կազմում է 1042:
Բուժման նպատակով արտասահմանից Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 680 դեպք:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին