«Շամպայնը պահել ենք, որ հաղթանակը նշենք». արցախցիները՝ ապաստարանից
Արցախցիներն ապաստարաններում հաղթանակի սպասումներով են ապրում։
Նրանցից մեկը՝ տիկին Անգինն իր 65 ամյակը ապաստարանում է դիմավորում։
«Ի՞նչ ծնունդ, ես 65 տարեկանում ծնունդ անեմ, 20 տարեկանը զոհվի՞»,-ասում է նա։
Ապաստարանում պատսպարված քաղաքացիներից մեկն էլ նշում է՝ ամեն մի զոհի, ամեն մի վիրավորի համար սիրտները ցավում է, յուրաքանչյուր զոհն իրենց երեխան է։
«Մենք մինչև վերջ կմնանք այստեղ, ոչ մի տեղ չենք գնալու, որպեսզի սահմանին սարի պես կանգնած զինվորին ոգևորենք։ Այստեղ ապրում ենք մի մեծ ընտանիքով, մեկը մյուսի հանդեպ ուշադիր, համերաշխ»,- վրա է բերում մեկ ուրիշ արցախցի։
Նրանք միաբերան շեշտում են՝ մինչև հիմա ասել ենք՝ հաղթելու ենք, հիմա ասում ենք՝ հաղթել ենք.
«Շամպայնը պահել ենք, որ հաղթանակը նշենք»։
Ավելին՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հրապարակած տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Տրամադրություն Մարտունու ապաստարաններից.լուսանկարներ
- Բանաստեղծ Սոկրատ Խանյանը՝ ապաստարանից. «Մենք կկռվենք էլ, կապրենք էլ ու կարարենք էլ»
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան