Սիրիացի վարձկաններն ապշած են հայ դիպուկահարների աշխատանքից
Ադրբեջանից վերջերս վերադարձած սիրիացի վարձկաններն ապշած են հայ դիպուկահարների աշխատանքից։
Լրագրող Լինդսի Սնելը, որն առաջիններից մեկն էր, որ հայտնեց Ղարաբաղում սիրիացի վարձկանների կռվելու մասին, թվիթերում գրել է, որ SNA-ի զինյալը, որը վերջերս է վերադարձել Ադրբեջանից ասել է․ «Այս ամբողջ պատերազմում ես և իմ զարմիկները կռվել ենք Սիրիայում, և մենք երբեք նման բան չենք տեսել: Մի ճակատամարտում մեզանից 45-ը փոքր բլրի վրա էինք: Մեկ դիպուկահար սպանեց 8 զինյալ Սուլթան Մուրադ խմբավորումից և 2-ին՝ Համզայից: Նրանց դիպուկահարներն այնպիսին են, ինչպիսին տեսնում ենք ֆիլմերում»:
SNA fighter, recently returned from Azerbaijan: “My cousins and I have fought in Syria this whole war, and we’ve never seen anything like this. In one battle, 45 of us were on a small hill. One sniper killed 8 Sultan Murad and 2 Hamza. The snipers are like we see in movies.”
— Lindsey Snell (@LindseySnell) October 14, 2020
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան