Արդյո՞ք մեր շահերից կլինի այս ձևաչափում հրադադարի գնալը. արևելագետ
«Վերջապես տեղի է ունեցել «այնքան սպասված» Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը` թուրքական կողմի նախաձեռնությամբ։
Այսպիսով, պատերազմի հարցում շահագրգիռ բոլոր կողմերը հնարավոր ամենաբարձր մակարդակով զանգահարեցին Պուտինին, որը սկզբունքային հանգամանք է այս զարգացումներում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է արևելագետ Արմեն Պետրոսյանը։
Նա նշել է, որ հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության մեջ հատուկ ընդգծվել է մոսկովյան եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք բերված ու այդպես էլ ուժի մեջ չմտած հումանիտար հրադադարի կարևորությունը։
«Այս համատեքստում, մեծ հավանականությամբ, ստվերում թուրքական կողմը կարող է հասնել Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավորմանը։ Եթե թուրք֊ադրբեջանական տանդեմը գնա նման քայլի, կստացվի, որ Մոսկովյան փաստաթղթի վրա մոտ մի շաբաթ անց ավելանում է նաև թուրքական կնիքը։
Հիմա հարց, արդյո՞ք մեր շահերից կլինի այս ձևաչափում հրադադարի գնալը։ Քանի որ նման կերպ, ըստ էության, կարող է տրվել նոր` քառակողմ ձևաչափի անուղղակի մեկնարկը, ինչին այդքան ձգտում են եղբայր բռնապետները»,- գրել է Արմեն Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին