Տեղեկություն չկա, թե ինչ վնասներ են կրել Արցախի պատմամշակութային շինությունները, Վանքասար եկեղեցին
«Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը կոչ է անում ICOMOS-ին և ICOM-ին միանալ պայքարին, գործադրել ամեն հնարավոր ջանք դադարեցնելու Ադրբեջանի ագրեսին ինչպես Արցախի ժողովրդի ու խաղաղ բնակչության, այնպես էլ նրա պատմության, մշակութային արժեքների ու ազգային ինքնության դեմ»,-նման կոչով հանդես է եկել Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային-թանգարան ինստիտուտը:
«Պատերազմն իր հետ բերում է մարդկային կորուստներ. մահանում են երիտասարդներ, որոնք ներկայի ու ապագայի սերուցքն են։ Մահանում է մի ամբողջ սերունդ։ Մարդկային կորուստներն անդառնալի են։
Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով մենք կորցնում ենք ոչ միայն մարդկային կյանքեր, այլև մշակութային և պատմական արժեք ունեցող կոթողներ։ Ադրբեջանն այդպիսով թիրախավորում է Արցախի տարածքում գտնվող ճարտարապետական շինությունները՝ կարծելով, թե այդպես կարող է ոչնչացնել Արցախի իրական՝ հայկական պատմությունն ու հետքը։
Այսօր արդեն վնասված է Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին՝ կրկնակի հրթիռակոծությունից։ Այս պահին մենք տեղեկություն չունենք և չենք կարող գնահատել թե ինչ վնասներ են կրել Հադրութ, Մարտակերտ ու Մարտունի քաղաքներում գտնվող պատմամշակութային շինությունները, Մարտակերտի շրջանում գտնվող Վանքասար եկեղեցին։ Վտանգված է Տող գյուղում գտնվող Մելիք Եգանի տունը»,- նշված է արտարապետության ազգային-թանգարան ինստիտուտի հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Երեք տասնյակից ավելի զոհեր կան քաղաքացիական բնակչության և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում: Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը հավածներ էր հսացրել Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն:
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական հարվածներից վնասված Ղազանչեցոց եկեղեցին
- Աղոթք՝ Ղազանչեցոց եկեղեցուց
- Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը դատապարտում է Սուրբ Ղազանչեցոցի թիրախավորումը
- «Կռունկը»՝ հրետակոծված Սուրբ Ղազանչեցոցում
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության վերաբերյալ
- Վաճառված գորգերի հասույթը կուղղվի Ղազանչեցոց եկեղեցու գորգի և խորանի վարագույրի պատրաստման աշխատանքներին
- Պետք է կանխվի Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը. ԿԳՄՍ նախարարը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին
- Ադրբեջանի համար տեսանելի է եղել, որ հարվածում են Ղազանչեցոց եկեղեցուն
- Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Ս․Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան