Արցախի նախկին ՄԻՊ. Պարոն Շարպին պետք է հիշեցնել Leave No One Behind սկզբունքը
Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Սոցիալական ցանցերում երեկ ուշ երեկոյան «պարսավանքի արշավ» սկսելուց մոտ մեկ ժամ անց Հայաստանում ՄԱԿ մշտական ներկայացուցիչը հանդես եկավ թվիթով, որում հայտնեց իր վշտացածությունը՝ Վարդենիսում 14-ամյա տղայի թիրախավորման ու վիրավորման կապակցությամբ։
Փաստորեն, պարոն Շոմբի Շարպը վշտացած է միայն այս մեկ դրվագով և փաստորեն ամենևին վշտացած չէ Արցախում քաղաքացիական բնակչության թիրախավորման, 31 քաղաքացիական անձանց (այդ թվում՝ կանանց, երեխաների) մահով, 100-ից ավել քաղաքացիական անձանց ծանր վիրավորումով, դպրոցների, եկեղեցու թիրախավորմամբ, կենսական ենթակառուցվածքների դեմ հարվածներով։
Իհարկե, ոմանք կասեն՝ ՄԱԿ-ն ունի կանոններ, էսպես, էնպես։
Բայց չէ՞ որ ՄԱԿ-ն ունի նաև սկզբունքներ։ ՄԱԿ-ի Կայուն զարգացման սկզբունքներից երկրորդը շատ խոսուն է - Leave No One Behind. «Ոչ ոք չպետք է անտեսվի»։
Բա ինչու՞ եք անտեսում Ստեփանակերտի ու Արցախի մյուս բնակավայրերի քաղաքացիական անձանց։ Ինչու՞ եք անտեսում Հադրութում գազանաբար սպանված կնոջը և նրա հաշմանդամ որդուն։ Ինչու՞:
Կարծում եմ՝ պարոն Շարպին և նրա գործընկերներին պետք է հիշեցնել Leave No One Behind սկզբունքը»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ․ Ո՞ւր է ՄԱԿ-ը, երբ արցախցի խաղաղ բնակիչները սպանվում և տուժում են Ադրբեջանի ագրեսիայից
- Թշնամու ռմբակոծությունից վիրավորված 2-ամյա Արծվիկը
- ՅՈՒՆԻՍԵՖ. Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի լավագույն շահից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան