Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև
Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԳՆ-ից։
«Բանաձևում, մասնավորապես, նշվում է՝
Հոկտեմբերի 12-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի մասնակցությամբ խորհրդակցությունների արդյունքում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը խախտվել է Ադրբեջանի կողմից՝ Ստեփանակերտի ռմբակոծությամբ:
Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, թիրախավորում է ոչ ռազմական օբյեկտներ, որի պատճառով ամենից շատ տուժում է Արցախի խաղաղ բնակչությունը
Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերը ապակայունացնում են տարածաշրջանը;
Ֆլամանական խորհրդարանի բանաձևի նախաբանում հանգամանալից կերպով ներկայացվում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նախապատմությունը՝ նշելով հետևյալը.
1923-ին գերազանցապես հայերով բնակեցված Լեռային Ղարաբաղն ընդգրկվել է Սովետական Ադրբեջանի կազմում;
1989-ին ԼՂԻՄ-ը Սովետական Հայաստանին միանալու հայտ է ներկայացրել, սակայն այն մերժվել է Սովետական Միության կողմից;
1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղն անկախություն է հռչակել;
Արցախն ինքնավար երկիր է, 2017-ին Լեռնային Ղարաբաղը Հանրապետեությունը ընդունել է Արցախի Հանրապետություն անունը»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Սալոնիկի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի ռազմական գործողությունները
- Հունաստանի ԱԳ նախարարն աշխատանքային այցով կժամանի Հայաստան
- Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորներ ու սենատորներ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարություն են արել
- Բելգիական 7sur7. Ադրբեջանը «պատերազմ հայտարարեց» հայ ժողովրդին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին