Հայտնի է դարձել միջուկային պատերազմին Գերմանիայի և ՆԱՏՕ-ի գաղտնի նախապատրաստման մասին
Գերմանիայի ռազմաօդային ուժերը, ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ գաղտնի զորավարժություններ են անցկացնում, որը կոչվում է «Стойкий полдень»՝ միջուկային պատերազմի դեպքում մանևրելու համար: Այս մասին հայտնում է Bild-ը, փոխանցում է «Լենտա․ռու»-ն։
Զորավարժություններն ընթանում են Նյորվենիխ ավիաբազայում (Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա): Ռազմաօդային ուժերը մարզվում են՝ պաշտպանելով ավիաբազան հենակետերից՝ օգտագործելով Patriot ՀՕՊ համակարգեր:
Նշվում է, որ զորավարժություններին ներգրավված են հոլանդացի, բելգիացի և իտալացի մարտիկներ: Ռազմական փորձագետները պնդում են, որ «Стойкий полдень» զորավարժությունները իրականացնում են ամերիկյան միջուկային զենքի անվտանգ տեղափոխումը ստորգետնյա պահեստային կայաններից դեպի օդանավ և դրա տեղադրում:
Ըստ հոդվածի՝ ՆԱՏՕ-ի երկրները մտահոգված են վերջին երեսուն տարիների ընթացքում միջուկային պատերազմի սպառնալիքի աճով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան