Զոհրաբ Մնացականյան․ Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել հրադադարի համաձայնությունը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշում է, որ Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել հրադադարի համաձայնությունը։
«Կրակի դադարեցման վերաբերյալ հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համատեղ հայտարարությունից հինգ օր է անցել, և Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել դրա իրագործումը: Թուրքիայի և ահաբեկչական զինյալների աջակցությամբ և անմիջական ներգրավմամբ նրանք շարունակում են լայնածավալ պատերազմն ընդդեմ Արցախի»,-թվիթերում գրել է ԱԳ նախարարը։
Նշենք, որ համաձայն պայմանավորվածության 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում էր կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
Five days into the Moscow Joint Statement of 10 October on cessation of fire, and #Azerbaijan continues to torpedo its implementation. With the support & direct involvement of #Turkey and #terrorist fighters they continue large scale war against #Artsakh/#NagornoKarabakh
— Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) October 15, 2020
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին