Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է.
«Հագելի ՛ հայրենակիցներ,
Այսօր իմ հրամանագրով Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Փա՛ռք ու պատիվ մեր բանակին»։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հանրապետության նախագահին միջնորդություն է ներկայացրել ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Հարությունյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին»։
Փաշինյանը նաև հանրապետության նախագահին միջնորդություն է ներկայացրել N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Միջնորդություն եմ ներկայացրել Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին
- Արմեն Արտավազդի Կնյազյանը պարգևատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ
- Արցախի հերոսի՝ Դավիթի մայրը երեկ է իմացել, որ որդին առաջնագծում է
- Արցախի հերոս Շաքարյանն ընդամենը 17 տարեկան էր, երբ նրա հրամանատարությամբ տանկը հաղթանակներ էր գրանցում
- Իմ հրամանագրով հինգ զինծառայողի շնորհվել է «Արցախի հերոսի» կոչում. Արայիկ Հարությունյան
- Լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանին շնորհվեց «Արցախի հերոս» կոչում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան