Հունաստանի ԱԳ նախարարն աշխատանքային այցով կժամանի Հայաստան
Հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը: Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Այցի շրջանակներում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին կընդունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Հունաստանի արտաքին գործերի նախարարը Թուրքիայի պատճառով 20 րոպե օդում է մնացել:
Թուրքական իշխանությունները չորեքշաբթի երեկոյան, Մոսուլից հյուսիս ընկած թուրք-իրաքյան սահմանի վրա, Հունաստանի կառավարական ինքնաթիռը 20 րոպե պահել են օդում՝ հրաժարվելով տրամադրել ավելի վաղ հաստատված գերթռիչքի թույլտվությունն իր տարածքով: Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը օդանավում է եղել և վերադառնում էր Աթենք:
«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, նման տեղեկություն է հայտնել հունական ERT հանրային հեռուստատեսությունը:
«Այս գործողությունը դուրս է գալիս բարիդրացիության հասկացությունների շրջանակից և խախտում է դիվանագիտական վարքագծի կանոնները», - նշում է հեռուստաալիքը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան