ՊՆ ներկայացուցիչ. Հարավային ուղղությամբ որոշ բնագծերում հակառակորդին հաջողվել է հետ շպրտել
«Այսօր առավոտյան կրկին հակառակորդը նախաձեռնել է հարձակողական գործողություններ 2-3 ուղղություններով։ Ողջ օրվա ընթացքում համառ մարտեր են ընթացել հատկապես հարավային ուղղությամբ՝ մերձարաքսյան հատվածում»,- հայտարարեց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ տեղեկատվական կենտրոնում ամփոփելով այսօր ռազմաճակատում տեղի ունեցած գործողությունները։
Ա, Հովհաննիսյանի փոխանցմամբ, հայկական զորքերը հերոսական դիմադրություն են ցույց տալիս հակառակորդին, ընթացել են ծանր մարտեր։
«Երկուստեք կան կորուստներ։ Հակառակորդին պատճառվել է զգալի կորուստներ, որոշ բնագծերում հաջողվել է հետ շպրտել։ Ընդհանուր առմամբ իրադրությունը շարունակում է ծանր մնալ, մեր զորքերը հերոսական դիմադրություն են ցույց տալիս բոլոր հատվածներում»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։
Նրա ներկայացմամբ, հակառակորդը կիրառում է չափազանց մեծ քանակի ուժեր, հատկապես հետևակ, անդադար գրոհ, խմբեր, անդադար հրետանային կրակ ու օդուժի տարբեր միջոցներ։
«Ընդհանուր առմամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ, գիշերային ժամերին կրակի որոշակի թուլացում է տեղի ունենում, սակայն առավոտյան հարձակումները նորից սկսում են, տարբեր ուղղություններով սաստկանում են կամ մի փոքր թուլանում»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Հարավում ծանր ու համառ մարտեր են. ՊՆ ներկայացուցիչ
- ՊՆ ներկայացուցիչ. Թեժ մարտերը շարունակվում են
- ՊՆ ներկայացուցիչ. Հյուսիսային և հարավարևելյան ուղություններով հակառակորդը վերսկսել է հրետանային ակտիվ կրակը
- ՊՆ ներկայացուցիչ. Հայկական կողմում կան գերիներ
- ՊՆ ներկայացուցիչ. Հայկական կողմը կենդանի ուժի մեծ կորուստներ է պատճառել հակառակորդին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան