Արցախի նախագահն անձամբ է Ջալալ Հարությունյանին հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները
«Սիրելի հայրենակիցներ
Այսօր այցելել եմ Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոն և բարձրաստիճան հրամկազմի ներկայությամբ նախարար Ջալալ Հարությունյանին հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա նշել է, որ պատերազմն, իհարկե, չի ավարտվել, բայց մարտունակության, արհեստավարժության, վճռականության և հայրենասիրության այն բարձր մակարդակը, որն ունի հայոց բանակը, վստահություն և ոգևորություն է ներշնչում.
«Ի զեն՝ հանուն մեր սուրբ հայրենիքի»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին