ՌԴ փոխարտգործնախարարն ու ԵՄ քաղաքական տնօրենը շեշտել են Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանելու անհրաժեշտությունը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն և ԵՄ արտաքին ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ և շեշտել են հրադադարի պահպանման անհրաժեշտությունը, որի շուրջ հայկական և ադրբեջանական կողմերը համաձայնություն են ձեռք բերել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում: Այս մասին գրում է Tass-ը։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդգծվել է հումանիտար զինադադարը պահպանելու անհրաժեշտությունը, որի շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ », - ասվում է Ռուսաստանի դիվանագիտական դեպարտամենտի տարածված հայտարարության մեջ:
Բացի այդ, Գրուշկոն և Մորան քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցերի լայն շրջանակ՝ «ներառյալ իրավիճակը Լիբիայում, Սիրիայում և Իրաքում, Արևմտյան Բալկանների տարածաշրջանում, Վենեսուելայի շուրջ»:
Նշենք, որ Մոսկվայում հրադադարի համաձայնության ձեռբերումից հետո Ադրբեջանը ոչ մի կերպ չի իրականացնում այն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան