Ադրբեջանի ԶՈւ գենշտաբի պետի միայն մեկ հրամանով 520 վարձկան-ահաբեկիչ է ներգրավվել պատերազմում. Վ. Հարությունյան
«Ուզում եմ նշել, որ Ադրբեջանն այդ հանցագործ ահաբեկիչների հետ համագործակցությունը սկսել էր դեռ 1992-94 թթ-ի առաջին պատերազմի ժամանակ»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը:
Նա ցույց տվեց մի փաստաթուղթ, որում Ադրբեջանի ԶՈւ գենշտաբի պետք Ն. Սադիխովի ստորագրած միայն մեկ հրամանով 520 վարձկան-ահաբեկիչներ ներգրավվել են Ադրբեջանի զորամաս և մասնակցում են մարտական գործողություններին:
Վարչապետի խորհրդականը նշեց, որ երկրորդ հրամանով, Ադրբեջանը պահեստազորից զորակոչել է սպաների, որոնք տիրապետում են ֆարսի լեզվին և ցույց տվեց 15 հոգու անուններ, որոնց զորակոչել են:
Ըստ բանախոսի, դրանով Թուրքիան վտանգում է ողջ տարածաշրջանի անվտանգությունը, ինչի մասին հայտնել են և´ Իրանը, և´ ՌԴ-ն:
Վաղարշակ Հարությունյանը նկատեց, որ նման փաստերի պայմաններում ադրբեջանաթուրքական քարոզչամեքենան փորձում է ապատեղեկացնել միջազգային հանրությանը, որ արցախյան ագրեսիայում չկա թուրքական մասնակցություն, չկան վարձկաններ, որոնք բերվել են հակամարտության գորտի, չեն թիրախավորվում եկեղեցիները և քաղաքացիական օբյեկտները և հերքվում է այն ամենը, որը միջազգային հանրության կողմից, պետական այրերի կողմից ներկայացվում է որպես փաստ:
Վարչապետի խորհրդականը հիշեցրեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հաջորդելով մեկմեկու հայտարարեցին, թե թուրքական վարձկաններ չկան հակամարտութան գոտում, այն դեպքում, երբ բոլոր համանախագահ պետությունները պնդում են , որ կան:
Նրա խոսքով, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության պետը, ՌԴ նախագահը հեռախոսազրույց ունենալով Թուրքիայի նախագահի հետ մտավախություն էր հայտնել ահաբեկիչների ներկայության մասին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես ելույթ էր ունեցել այդ առիթով, իսկ ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիային մեղադրել է, որ նա Ադրբեջանին ապահովում է գրոհայիններով:
Գեներալ լեյտենանտը հայտնեց, որ կան նաև բազմաթիվ տեսագրություններ և ձայնաերիզներ ահաբեկիչների մասնակցության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի